«Ձեռքդ Տուր» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2023 թվականին՝ մեծահասակների սոցիալական մեկուսացումը նվազեցնելու և ակտիվ ու արժանապատիվ երկարակեցությունը խթանելու նպատակով։ Մեր առաքելությունն է ստեղծել հնարավորություններ, որպեսզի մեծահասակները շարունակեն սովորել, ստեղծագործել, հաղորդակցվել և լիարժեք մասնակցել համայնքային կյանքին։

Մեր առաքելությունը

Անձը և Արժանապատվությունը

Յուրաքանչյուր մարդ, անկախ տարիքից, արժան է արժևորման, ինքնարտահայտման և լիարժեք կյանքի։ Մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ մեծահասակների ձայնը, ընտրությունն ու անհատականությունը գնահատված են։

Առողջ Ծերացումը Հայաստանում

Մենք խթանում ենք ակտիվ և առողջ երկարակեցությունը՝ մեծահասակներին ներգրավելով ֆիզիկական, կրթական, ստեղծագործական և սոցիալական ծրագրերում։ Մեզ համար առողջ ծերացումը ոչ միայն ֆիզիկական բարեկեցություն է, այլև շարունակական զարգացում, հաղորդակցություն և կյանքի հանդեպ հետաքրքրություն։

Մեծահասակների դերն ու ներուժը

Մեծահասակները հասարակության կարևոր և գործուն անդամներն են՝ հարուստ կենսափորձով, գիտելիքներով ու ստեղծագործական ներուժով։ Մենք նպաստում ենք, որ նրանց կարողություններն ու փորձը տեսանելի, գնահատված և փոխանցելի լինեն նաև նոր սերունդներին։

Ակտիվ զբաղվածություն և մասնակցություն

Ստեղծում ենք սովորելու, ստեղծագործելու, շարժվելու և նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություններ։ Դրանք օգնում են նվազեցնել սոցիալական մեկուսացումը, ձևավորել նոր կապեր և լիարժեք մասնակցել համայնքային կյանքին։

Մեր թիմը

Տաթևիկ Էվինյան-Վիդմար
Համահիմնադիր

Լեզվաբանության և օտար լեզուների մասնագետ է։ Սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում և Փարիզի Սորբոն Նուվել–Փարիզ 3 համալսարանում։ Մասնակցում է կազմակերպության միջազգային կապերի զարգացմանը, գործընկերությունների ձևավորմանն ու Ֆրանսիայում իրականացվող նախաձեռնությունների

Մարիամ Հակոբյան
Համահիմնադիր

Հանրային առողջության մասնագետ և լոգոպեդ է։ Սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետում և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության կառավարման բաժնում։ Համակարգում է կազմակերպության ծրագրերի մշակումը, գործընկերային կապերն ու Հայաստանում իրականացվող աշխատանքները՝ նպաստելով մեծահասակների ակտիվ և արժանապատիվ երկարակեցությանը։

Արփինե Հարությունյան
«Ձեռքդ Տուր» ծրագրի Հելունագործ

Մասնագիտությամբ բանասեր եմ, իսկ իմ սիրելի զբաղմունքը հելունագործությունն է։ Ստեղծում եմ հայկական մոտիվներով և ազգային տարազներով տիկնիկներ՝ միաժամանակ պահպանելով ու նոր ձևով ներկայացնելով մեր մշակութային ժառանգությունը։

Տաթևիկ Էվինյան-Վիդմար
Համահիմնադիր

Լեզվաբանության և օտար լեզուների մասնագետ է։ Սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում և Փարիզի Սորբոն Նուվել–Փարիզ 3 համալսարանում։ Մասնակցում է կազմակերպության միջազգային կապերի զարգացմանը, գործընկերությունների ձևավորմանն ու Ֆրանսիայում իրականացվող նախաձեռնությունների

Նվարդ Եթարյան
«Ձեռքդ Տուր» ծրագրի Ֆիզիոլոգ-հոգեբան

Իմ աշխատանքում կարևորում եմ մարմնական և հոգեբանական գործընթացների փոխկապակցվածությունը։ Օգնում եմ մարդկանց ավելի լավ ճանաչել իրենց ներքին ազդակները և հոգատար ու գիտակցված վերաբերվել սեփական ֆիզիկական ու հուզական բարեկեցությանը։

Սյունե Միքայելյան
«Ձեռքդ Տուր» ծրագրի Հատուկ հոգեբան, արտթերապիստ

Արտթերապիան ինձ համար ոչ միայն մասնագիտություն է, այլև մարդուն ավելի խորությամբ զգալու և հասկանալու միջոց։ Պատկերների, հույզերի և ստեղծագործական աշխատանքի միջոցով հնարավոր է արտահայտել այն զգացողությունները, որոնք երբեմն դժվար է փոխանցել բառերով։

Օֆելյա Մանվելյան
«Ձեռքդ Տուր» ծրագրի Նկարչուհի, գրաֆիկ դիզայներ

Աշխարհն ընկալում եմ ինձ բնորոշ գունազգացողությամբ և փորձում այն փոխանցել նաև շրջապատող մարդկանց։ Կյանքի ներկապնակը յուրաքանչյուրիս ձեռքում է․ մնում է չվախենալ, վերցնել վրձինը և սկսել ստեղծագործել։

Կարինե Պետրոսյան
«Ձեռքդ Տուր» ծրագրի անգլերենի մասնագետ

Կրթելը իմ մասնագիտությունն է, իսկ սովորելը՝ իմ ճանապարհը։Երբ սովորեցնում ես ուրիշներին, ինքդ էլ երբեք չես դադարում սովորել։Իսկ տարեցների և երեխաների շիտակ աշխարհից անվերջ կարելի է սովորել։

Մեր Գործընկերները

Հուշագրերի ստորագրում մեր գործընկերների հետ

Scroll to Top