Մեր մասին

«Ձեռքդ տուր» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2023 թվականին՝ նպատակ ունենալով աջակցել տարեցների սոցիալական ներգրավվածությանը և ակտիվ զբաղվածությանը։ Մեր առաքելությունն է ապահովել տարեցների բարեկեցությունը հասարակության մեջ և զարգացնել նրանց ներգրավվածությունը համայնքային կյանքում։

Մեր առաքելությունը

Մեր թիմը

Նվարդ Եթարյան
Ֆիզիոլոգ հոգեբան

Իմ աշխատանքում ինձ համար կարևոր է օգնել մարդկանց ավելի լավ հասկանալ իրենց մարմնի և հոգեկան գործընթացների կապը, լսել իրենց ներքին ազդակները և սովորել ավելի հոգատար ու գիտակցված վերաբերվել սեփական ներաշխարհին։

Սյունե Միքայելյան
Հատուկ հոգեբան, արտթերապիստ

Արտնթերապիան ինձ համար պարզապես մասնագիտություն չէ, այլ մարդկանց ավելի խորությամբ զգալու և հասկանալու ձև. պատկերների, հույզերի և ստեղծագործության միջոցով։ Օգնում է ինձ ընկալել անձի ներքին զգացողությունները և դառնում միջոց դրանք արտահայտելու, ինչ դժվար է բառերով ասել:

Օֆելյա Մանվելյան
նկարչուհի-գրաֆիկ դիզայներ

Աշխարհն ընկալում եմ ինձ բնորոշ գունազգացողությամբ, ինչը և փորձում եմ փոխանցել ինձ շրջապատողներին: Չէ՞ որ կյանքի ներկապնակը յուրաքանյուրիս ձեռքում է: Մնում է չվախենալ և սկսել վրձնել:

Տաթևիկ Էվինյան-Վիդմար
Համահիմնադիր

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան
Փարիզի Սորբոն Նուվել Paris 3 համալսարան
լեզվաբանության և օտար լեզուների մասնագետ

Մարիամ Հակոբյան
Համահիմնադիր

Հանրային առողջության մասնագետ, լոգոպեդ
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան — Հատուկ կրթության ֆակուլտետ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան — Հանրային առողջության կառավարում

Արփինե Հարությունյան
Հելունագործ

Մասնագիտությամբ բանասեր Սիրելի զբաղմունքն է հելունագործությունը, որը միջոցով ստեղծում է հայկական մոտիվներով և ազգային տարազներով տիկնիկներ։

Մեր Գործընկերները

Հուշագրերի ստորագրում մեր գործընկերների հետ

Scroll to Top